‘Մեքսիկայում ռուսաստանցի Մակեևին սպանության մեղադրանք է ներկայացվել’

1151

Մեքսիկայի Կինտանա-Ռոո նահանգի դատախազությունը ռուսաստանցի Ալեքսեյ Մակեևին կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացրել, տեղեկացրել է Մեքսիկայում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավարը:

Ալեքսեյ Մակեևը Մեքսիկայում համբավ է ձեռք բերել իր տեսագրությունների շնորհիվ, որոնցում նա անհիմն կերպով վիրավորում էր այդ երկրի բնակիչներին, սպառնում նրանց, ապա այդ ամենը տեղադրում համացանցում՝ իր մակագրություններն ուղեկցելով նացիստական խորհրդանշաններով:

Մայիսի 19-ին մի քանի հարյուր մարդ Կանկունում շրջապատել էին Մակեևի տունը և հարձակվել նրա վրա: Մի մեքսիկացի վիրավորվել էր ու հետո մահացել, Մակեևն ինքը ծանր վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել երկուշաբթի և կալանքի վերցվել:

Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Մակեևը «հրաժարվում է այդ գործին դեսպանատան ցանկացած միջամտություն» և մտադիր չէ վերադառնալ Ռուսաստան:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Մակրոնը’