‘Մթնոլորտային գեղեկցկություն. «ՉԻ»’

1284

«Ասում են, թե ամեն տարի ասֆալտ եք անում, չեն հասկանում, որ մթնոլորտը պետք է գեղեցիկ լինի», երեկ անդրադառնալով իշխանությունների հասցեին հնչող քննադությանը` ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: 

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. հիմա հասկացա՞ք, թե ինչու են տարին մի քանի անգամ նույն փողոցն ասֆալտապատում, այս փողոցի ասֆալտը քերում` կողքի փողոց տանում և այլն: Որպեսզի մթնոլորտը գեղեցիկ լինի: Այսինքն` գաղջ չլինի: Որ մարդիկ չարտագաղթեն: Եվ պատկերացրեք` օգնում է: Ընդամենը մի քանի օր առաջ ինքս այդպիսի մի տեսարանի ներկա գտնվեցի:

Մի մարդ մոտեցել էր ավիատոմսերի դրամարկղին և ետ էր վերադարձնում գնված տոմսերը: Հերթի միջից մեկը հարցրեց` փոշմանե՞լ ես, էլ չե՞ս արտագաղթում: Չէ, ասաց, մեր կողքի փողոցը էս տարի արդեն երրորդ անգամ ասֆալտապատեցին, էլ արտագաղթում եմ ի՞նչ անեմ»: «Ո՞նց թե երրորդ անգամ», գոռգոռացին բոլոր կողմերից ու սկսեցին իրենք նույնպես վերադարձնել տոմսերը:

Չե՞ք հավատում: Իսկ դուք Գալուստ Սահակյանին հարցրեք: Նա ձեզ կբացատրի, թե ինչ գեղեցիկ է մթնոլորտը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան՝ հաղթեց Իսպանիային, Պորտուգալիան՝ Արգենտինային, Իտալիան՝ Ալբանիային’
Հաջորդ հոդվածը‘Զեկույց. 2013 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 32%’