‘ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար. Մեծ Բրիտանիան մտահոգված է մարդկային կորուստներով ղարաբաղյան հակամարտության գոտում’

767

Մեծ Բրիտանիան մտահոգված է մարդկային կորուստներով ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը` նոյեմբերի 3-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ԱրմԻնֆոն:

«Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ չնայած հրադադարի շուրջ համաձայնագրին, շարունակում են զոհվել մարդիկ», — նշել է Լիդինգթոնը:

Նա ընդսմին հավելել է, որ պաշտոնական Լոնդոնը սատարում է հակամարտության քաղաքական կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման ուղիների որոնմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Բրիտանացի նախարարը համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի աջակցությունը ԵԱՀԿ Մխ համանախագահներին` հակամարտությունը կարգավորելու նպատակով, որը վնասում է կայունությանն ինչպես Եվրոպայում, այնպես էլ տարածաշրջանում:

Նախորդ հոդվածը‘Աբովյան փողոցում ավտոմեքենա է այրվում. Երթևեկությունը կաթվածահար է եղել (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘ Մինչև տարեվերջ կփակվի՞ Նաիրիտի աշխատավարձների պարտքը’