«Միլանը» հրաժարվել է Շևչենկոյին՝ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու տարբերակից

195

Անդրեյ Շևչենկոյին առաջարկել են «Միլանի» ժամանակավոր մարզչի պաշտոնին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ստեֆանո Պիոլին կարող է հեռացվել, եթե «Միլանը» դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։ 5-րդ տուրում «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (1:3) թիմը 5 միավորով զբաղեցնում է իր խմբում վերջին տեղը։

Ըստ Նիկոլո Սկիրայի՝ միջնորդները Շևչենկոյին առաջարկել են որպես ռոսոներիների գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Սակայն ուկրաինացի մասնագետի թեկնածությունը չի դիտարկվել «Միլանի» ղեկավարության կողմից։

Շևչենկոյի վերջին աշխատավայրը եղել է «Ջենովան», որը նա լքել է 2022 թվականին։

Հիշենք, որ Շևչենկոն հանդես է եկել «Միլանում» 1999-2006 և 2008-2009 թվականներին։

Նախորդ հոդվածըՉավին՝ FourFourTwo-ի վարկածով՝ պատմության լավագույն իսպանացի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Բարսելոնան» ապահովել է 70,55 միլիոն եվրո եկամուտ