‘«Միլան» — «Յուվենթուս»՝ 0։2․ Իգուայինի դուբլը հաղթանակ պարգևեց թուրինցիներին (տեսանյութ)’

2094

Ա Սերիայի 11-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը հյուրընկալվեց «Միլան»-ին և վստահ հաղթանակ տարավ։

Հանդիպման 22-րդ րոպեին «ծեր սինյորա»-ի հարձակվող Գոնսալո Իգուայինը բացեց հանդիպման հաշիվը։ Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Ընդմիջումից 18 րոպե անց արգենտինացի ռմբարկուն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ միաժամանակ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը (2:0):

Այս հաղթանակից հետո «Յուվե»-ն 28 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլի»-ին, բայց նեապոլցիներն այս տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել։ «Միլան»-ն իր հերթին 16 միավորով մնաց 8-րդ հորիզոնականում։

Նախորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 1:0. Մարսիալի գոլի շնորհիվ մանկունիանցիները հաղթեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լա Լիգա․ «Ատլետիկ» — «Բարսելոնա»՝ 0։2․ առաջատարը դժվարին խաղում 3 միավոր վաստակեց (տեսանյութ)’