‘«Միլան» — «Յուվենտուս». Խաղից առաջ’

2803

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Միլանը» սեփական դաշտում պայքարի դուսր կգա Թուրինի «Յուվենտուսի» հետ: Հաշվետու մրցավեճին ընդառաջ ներկայացնում ենք հետաքրքիր մանրամասներ այս ուշագրավ դիմակայությունից:

Թուրինյան ու միլանյան ակումբներն ընդհանուր հաշվով 51 անգամ հաղթել են Իտալիայի առաջնությունում, իսկ միմյանց միջև կայացած խաղերը մշտապես լարվածության մեջ են պահել ֆուտբոլասերներին:

Թիմերի ներկայիս կազմերում չկա ֆուտբոլիստ, որը միմյանց դարպասը խփած գոլերի քանակով լինի լավագույն հնգյակում, մինչդեռ 6-րդ հորիզոնականում Ալեսանդրո Դել Պիերոն է («Յուվենտուս», 7 գոլ), իսկ 7-րդ տեղը զբաղեցնում է Անդրեյ Շևչենկոն («Միլան», 6 գոլ): «Յուվենտուսից» լավագույն արդյունքները «Միլանի» հետ խաղերում ցույց են տվել Ֆելիչե Բորելն ու Ջամպիերո Բոնիպերտին խփած 9-ական գոլերով: Միլանցիներից ամենաարդյունավետը Խոսե Ալֆատինին է, որը խփել է 13 գոլ:

Վերջին տարիներին «Յուվենտուսը» գերազանցում է «Միլանին», ավելի շատ հաղթանակներ է տարել դիմակայությունում, սակայն թուրինցիները մինչ օրս հիշում են 1950 թվականի փետրվարին «Միլանից» կրած պարտությունը 7:1 հաշվով: «Ծեր Սինյորան» վրեժխնդիր է եղել միայն 47 տարի անց: 1997 թվականի ապրիլին «Յուվեն» 6:1 հաշվով մրցակցին «Սան-Սիրո» մարզադաշտում:

Հետաքրքական է

Ջանլուիջի Բուֆոնը 26 խաղ է անցկացրել և այս ցուցանիշով առաջ է Ալեսանդրո Դել Պիերոյից: Բուֆոնն երկու խաղով առաջ է նաև «Միլանի» նախկին ավագ Պաուլո Մալդինիից: Գործող խաղացողներից միայն Ջորջիո Կյելինին (16 հանդիպում) ու Կլաուդիո Մարկիզիոն (15 հանդիպում) են լավագույն հնգյակում:

Ի դեպ

Իտալիայի առաջնության 11-րդ տուրի «Միլան»-«Յուվենտուս» խաղը բավականին մեծ հետաքրքրություն է վայելում աշխարհում:

Հանդիպման հեռարձակումն ամբողջ աշխարհում կդիտի 730 մլն մարդ, հայտնում է «Squawka»-ն

Հիշեցնենք, որ «Միլան» — «Յուվենտուս» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին և սկսվելու է 20:00-ին:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Երեկ. Մառազմը գագաթնակետին էր հասել’
Հաջորդ հոդվածը‘«Ման. Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 1:0. Մարսիալի գոլի շնորհիվ մանկունիանցիները հաղթեցին (տեսանյութ)’