‘Մինչև բիզնեսով զբաղվելը՝ ճշտե՛ք Սաշիկի ներգրավվածության աստիճանը. Մամուլ’

1944

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ավելի հաճախ կառավարությունից աջակցություն ստանալու նպատակով դիմում և քննադատում են այն գործարարները, որոնք անգրագետ մենեջմենթ են իրականցրել:

«ՉԻ»- Տիգրան Սարգսյանի դժգոհությունը արդարացի է: Իսկապես, Հայաստանում մարդիկ կան, ովքեր առանց Սերժ Սարգսյանի կամ իր հետ ազգակցական կապեր ունենալու՝ որոշում են բիզնեսով զբաղվել: Հետո էլ դժգոհում են, որ «տակ են տալիս», ու սկսում են անտեղի քննադատել իրենց: Մինչդեռ դրա փոխարեն պետք էր նախապես «գնահատել ռիսկերը», ճշտել ատկատների դրույքաչափերը, տվյալ ոլորտում Սաշիկի ներգրավվածության աստիճանը և այլն:

Հայաստանում սա կոչվում է «գրագետ մենեջմենթ»: Այդպիսի գործարարներին կառավարությունն ինքն է աջակցում: Ավելին, Հայաստանում ամենագրագետ մենեջմենթ հենց կառավարությունն է իրականացնում: Եվ իհարկե՝ անձամբ Տիգրան Սարգսյանը: Դատեցեք ինքներդ. ոչ մի ներդրում չի արել, ոչ մի վարկ չի վերցրել, ոչ մի բիզնես չունի, բայց միլիոնատեր է: Այ սա է իսկական բիզնեսը: Թե չէ՝ վարկեր են վերցնում, չեն կարողանում փակել, սնանկանում են… Մենեջմե՛նթ սովորեք, մենեջմե՛նթ:

Նախորդ հոդվածը‘Հանգստյան օրերի կենտրոնական ֆուտբոլային հանդիպումները ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. «Կիսել իշխանությունը ժողովրդի հետ»՝ նշանակում է կազմել կոալիցիա’