‘Միշել Պլատինի. ««Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի չեմպիոնը»’

1084

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է, որ 2014-ի արդյունքներով «Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի չեմպիոնը՝ Գերմանիայի հավաքականը: Թեկնածուների համառոտ ցուցակում 6 գերմանացի է հայտնվել. Բաստիան Շվայնշտայգերը, Մարիո Գյոտցեն, Ֆիլիպ Լամը, Թոմաս Մյուլերը, Մանուել Նոյերը և Տոնի Կրոսը: 3 թեկնածուների անունները կհրապարակվի դեկտեմբերի 1-ին, իսկ հաղթողը կորոշվի 2015-ի հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ:

«Մի քանի ֆուտբոլիստներ արժանի են նրան, որպեսզի շահեն «Ոսկե գնդակը», բայց ես այն կարծիքին եմ, որ աշխարհի առաջնության տարում պարգևը պետք է ստանա աշխարհի չեմպիոնը: Նույնն եմ ասել նաև 4 տարի առաջ, գտնելով, որ մրցանակը պետք է ստանա իսպանացի ֆուտբոլիստ»,- ասել է Պլատինին:

Նշենք, որ 1995-ից սկսած, երբ Ոսկե գնդակը սկսեցին հանձնել ոչ միայն եվրոպացիներին, միայն մի անգամ է, որ աշխարհի առաջնության տարում պարգևը ստացավ մունդիալում չհաղթած հավաքականի ներկայացուցիչը: 2010-ին թեև աշխարհի չեմպիոն դարձավ Իսպանիան, սակայն մրցանակը նվաճեց արգենտինացի Լիոնել Մեսսին: 

Նախորդ հոդվածը‘Որոշ ճանապարհներին մերկասառույց է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում փակ է’
Հաջորդ հոդվածը‘ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, վարորդի վիճակը ծանր է’