‘ՄԻՊ աշխատակիցները այցելում են ՔԿՀ-ներ. «Սասնա Ծռերի» գործով ահազանգներ ‘

3645

ՄԻՊ աշխատակազմից փոխանցում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվելեն հաղորդումներ «Սասնա Ծռերի» գործով կալանավորված Արայիկ Խանդոյանի,  Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբբռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք»,- փոխանցում են ՄԻՊ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի փաստաբանը` Մուշեղ Շուշանյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո հայտարարել է, որ դատարանում ոստիկանները Կյուրեղյանին երեկ ծեծի են ենթարկել:

Շուշանյանը պատմել է, որ կապտուկներ է տեսել իր պաշտպանյալի դեմքին, ինչը արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկը:

«Միայնակ գայլ» մականունով հայտնի, «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ «Ազատությանը» փոխանցել էր, որ երեկ դատարանի նկուղում իր պաշտպանյալը եւս ծեծի է ենթարկվել: Խանդոյանին «Նուբարաշեն» քկհ-ում այցելելուց հետո փատաբանն «Ազատությանը» պատմել է, որ իր պաշտպանյալը կապտուկներ ուներ գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Փաստաբանի հետ զրույցում Խանդոյանը պնդել է, որ ոստիկանները դատարանի նկուղում իրենից բացի ծեծի են ենթարկել Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը ձերբակալել է «Բավարիայի» հարձակվողին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2018-ն ընդունող երկրի քվեարկության ժամանակ ՖԻՖԱ-ն որևէ խախտում չի արձանագրել’