‘«Միսիս Աշխարհ» տիտղոսը շնորհվել է բելառուս հեռուստաաստղին’

1026

Ամերիկյան Մերիլենդ նահանգում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել գեղեցկության «Միսիս Աշխարհ» մրցույթի եզրափակիչը: Հաղթողի թագը բաժին է ընկել Բելառուսի  մասնակցին՝ 31-ամյա հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Մարինա Ալեքսեյչիկին:

Աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ տիտղոսի համար մրցույթին մասնակցել են նաև երկու ռուսաստանցիներ՝ «Միսիս Ռուսաստանի» տիտղոսակիր, հեռուստահաղորդավարուհի և չորս զավակների մայր Օլգա Պանկովան և «Միսս Սևաստոպոլ» մրցույթի հաղթող, դերասանուհի Նատալյա Նիկոլաևան: Երկուսն էլ դուրս են եկել եզրափակիչ, իսկ սևաստոպոլցի գեղեցկուհին ընդհանրապես մի քայլ է հեռու եղել հաղթանակից, սակայն արդյունքում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ զիջելով Պերուի և Լեհաստանի ներկայացուցիչներին:

Իրավիճակը, երբ պատվավոր տիտղոսի համար մի երկրից ներկայանում են երկու թեկնածուներ, ինչպես Ռուսաստանի դեպքում է, եզակի չէ: Օրինակ, այս տարվա մասնակիցների մեջ եղել են «Միսիս Կանադա», «Միսիս Հյուսիսային Ամերիկա», «Միսիս Ամերիկա»: Ընդհանուր առմամբ՝ «Միսիս Աշխարհ» տիտղոսի համար մրցում էին տարբեր երկրների 35 մասնակիցներ: Փոխանցում է elle.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Վահագն Խաչատրյան. Իշխանությունն այս բյուջեով ասում է՝ ես այլեւս ոչինչ չեմ կարող անել, փոխեք ինձ’
Հաջորդ հոդվածը‘Զագրեբի քաղաքապետին բանտից դուրս են թողել գրեթե 2 մլն եվրո գրավի դիմաց’