Միրչա Ջոանե․ ՆԱՏՕ-ն Զելենսկուն տեղեկացրել է, որ չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ

285

Վիլնյուսում հուլիսի 11-12-ի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Կիևին դաշինք հրավիրելը կհանգեցնի հակամարտության Ռուսաստանի հետ, ինչը «չի մտնում կազմակերպության պլանների մեջ»։

Այդ մասին հինգշաբթի անվտանգության հարցերով Ասպենի համալսարանի կազմակերպած համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։

«Ես ասացի, որ մենք չենք կարող հիմա հրավիրել Ուկրաինային, որովհետև դա կնշանակեր, որ ՆԱՏՕ-ն մտնում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ, ինչը մեր պլաններում չկա»,- ասել է նա։

Միաժամանակ նա շեշտել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը Ուկրաինան մոտեցրել է ՆԱՏՕ-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ Ուկրաինայի միացումը ՆԱՏՕ-ին խենթ գաղափար է
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն անհեռատես է համարում Եվրամիության քաղաքականությունը