‘Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց’

1093

Հ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն, Ճամբարակում ձնախառն անձրև է: Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհահատվածում մերկասառույց է:

Տավուշի և Սյունիքի տարածաշրջաններում մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Իր հերթին ԱԻՆ-ը տեղեկացնում է. որ հոկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

ՀՀ ԱԻ նախարարությունը  խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Մարգինալությունը «համակարգային փոփոխությունների» չի բերում’
Հաջորդ հոդվածը‘Վլ.Կարապետյան. Շարժումը մտադիր է պարտադրել հրաժարական և արտահերթ ընտրություններ ‘