‘Մի շարք ՃՏՊ-ներ՝ ուժեղ ձյան և մերկասառույցի հետևանքով’

1138

Երեկ տեղացած ձյան պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհին մի շարք ՃՏՊ-ներ են տեղի ունեցել:

Նոյեմբերի 2-ին երեկոյան Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի մոտ, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Կայքը հայտնում է, որ ողջ ճանապարհը պատված էր ձյան շերտով, ճանապարհի որոշ հատվածներ մերկասառույց էր:

Նոյեմբերի 3-ին, ժամը 02.28-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 25SS787 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Նախորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Պետերբուրգում տեղի է ունեցել «Երթ ընդդեմ ատելության»’