‘Մխիթարյանը գերազանցեց նախորդ մրցաշրջանի իր անձնական ցուցանիշը’

2138

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ի ր առաջին գոլը խփեց, իսկ մանկունիանցիները 4:0 հաշվով ջախջախեցին «Էվերթոն»-ին:

28-ամյա կիսապաշտպանը գոլ+փոխանցում համակարգով արդեն 6 միավոր ունի (5 գոլային փոխանցում և 1 գոլ): Այս արդյունքին Մխիթարյանը հասել է 5 խաղերում: Տվյալ ցուցանիշը արդեն իսկ գերազանցում է հայ կիսապաշտպանի՝ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում ցույց տված արդյունքը: 2016/17 մրցաշրջանում նա 24 խաղերում դարձել էր 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Այսինքն գոլ+փոխանցում համակարգով գրանցել էր 5 միավոր:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը մեկնաբանել է «Էվերթոն»-ի դեմ խաղը’
Հաջորդ հոդվածը‘Պաուլո Դիբալան նոր ռեկորդ է գրանցել «Յուվենթուս»-ի պատմության մեջ’