‘Մխիթարյանը դարձավ օրվա հերոսը. Տեսանյութ’

1050

Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրում տեղի ունեցավ երկրի լավագույն թիմերի հերթական դիմակայությունը: Կիևի «Դինամոն» հյուրընկալել էր Դոնեցկի «Շախտյորին»: Հանդիպումը շատ հաջող սկսվեց տանտերերի համար, որոնք Յարմոլենկոյի ջանքերով 10-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: 44-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարվեց: Ֆերնանդինյոն գնդակը փոխանցեց Մխիթարյանին և հայ հարձակվողի հարվածից հետո գնդակը ճանապարհին դիպավ «Դինամոյի» պաշտպան Դանիլոյին և հայտնվեց դարպասում:

Բայց Մխիթարյանը այդքանով չբավարարվեց և 75-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց «Դինամոյի» դարպասը եւ հաղթանակ պարգեւեց «Շախտյորին»`2:1: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը խփեց այս առաջնությունում իր 21-րդ գնդակը:

Ավելացնենք, որ Շախտյորը հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստներով: Հանդիպման վերջնամասում դաշտից հեռացվել է Յարոսլավ Ռակիցկին: Այս հաղթանակից հետո Շախտյորը վաստակեց 66 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղուսյակը, հայտնում է Footballcity.am-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները անցանելի են’