Մխիթարյանն ասիստ կատարեց, «Ինտերը» հաղթեց`4-0 (տեսանյութ)

158

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական խաղադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը:

«Ներաձուրիի» 3-րդ գոլին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա կիսապաշտպանը կատարեց արդյունավետ փոխանցում, որից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավեց մրցակցի դարպասը:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 12 միավորով 16-րդ տեղում է:

Ա Սերիա, 15-րդ տուր

«Ինտեր» – «Ուդինեզե»՝ 4-0 

Հական Չալխանօղլու, 37 (11մ), Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Թյուրամ, 44, Լաուտարո Մարտինես, 84

Նախորդ հոդվածըElllobregat Open Chess 2023․ Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» պարտվեց «Ժիրոնային»(տեսանյութ)