‘Մոյեսը կդառնա բասկյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը’

788

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն Իսպանիայի առաջնության 11–րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից հետո կնշանակվի »Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS էլեկտրոնային պարբերականը:

51–ամյա շոտլանդացի մասնագետը կդառնա բասկյան ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչը և տարեկան կստանա 2 միլիոն եվրո։ Մոյեսը կնքած համաձայանգիրը կգործի մինչը 2017 թվականը։

Հիշեցնենք, որ մինչ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելը Մոյեսը 11 տարի աշխատել է «Էվերթոնում»։

Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնանկ էր արել Խագոբու Արասատեին, ում օրոք բասկերը Պրիմերայի առաջին 10 տուրերում միայն  մեկ հաղթանակ են տոնել։

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Այսպիսի գոլը նվեր է ցանկացած հարձակվողի համար»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Soccer AM Showboat. շաբաթվա լավագույն անցումները, փոխանցումները և հնարքները (տեսանյութ)’