‘Մոուրինյոն դժգոհել է «Ման․ Յունայթեդ»-ի երկրպագուներից’

1942

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «կարմիր սատանաներ»-ի երկրպագուները անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերում թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին։

«Ցանկանում եմ լսել երկրպագուների բացատրությունը, թե ինչու նրանք չեն աջակցում Լուկակուին։ Ռոմելուն մինչև վերջ նվիրվում է թիմին։ Նա գոլ խփի, թե ոչ՝ արձագանքը նույնն է։ Դա անարդար է։

Հիասթափված եմ, բայց ոչ Լուկակուից։ Նրանից շատ գոհ եմ, պարզապես չեմ հասկանում երկրպագուների արձագանքը։ Նրանք «կարմիր սատանաներ» են, թե՞ ոչ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Նախորդ հոդվածը‘ Նեյմարը որդու հետ այցելել է «Բարսելոնա»-ի իր նախկին թիմակիցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Պատրաստ եմ Ջոշուային սովորեցնել Բրյուս Լիի արվեստը»’