‘Մոուրինյոն երկու պայման է դրել «Ռեալի» առաջ’

967

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կրկին կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն «Արքայական ակումբի» ղեկավարությունը ստիպծված կլինի կատարել որոշ պահանջներ:

Isport-ը գրում է, որ Մոուրինյոն երաշխիքներ է պահանջում, որպեսզի իրեն թույլատրվի մաքրել թիմի կազմն ու ստեղծել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում: Միևնույն ժամանակ, նա պահանջում է լիարժեք վերահսկողություն նոր կազմի վրա:

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թթ.: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ժոզեի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Նրան պաշտոնանկ էին արել 2018 թ. դեկտեմբերին:

Նախորդ հոդվածը‘2008 մարտի 1. Փոխոստիկանապետ. Գնացել էինք բացատրական աշխատանքի շնորհիվ ցուցարարներին խաղաղ ցրելու’
Հաջորդ հոդվածը‘Եզդի կանայք պատմում են ԻՊ-ում գերության մեջ իրենց կյանքի մասին’