Մոուրինյոն մտադիր չէ ամռանը բաց թողնել Մխիթարյանին

328

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը զգալիորեն փոխել թիմի կազմը, սակայն 7 ֆուտբոլիստներ համարվում են անձեռնմխելի, հաղորդում է իտալական La Gazetta dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետը չի ցանկանում բաց թողնել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, դարպասապահ Ռուի Պատրիսիուին, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլային եւ Կրիս Սմոլինգին, կիսապաշտպաններ Սերժիու Օլիվեյրային ու Լորենցո Պելեգրինիին, հարձակվող Թեմի Աբրահամին։

Մյուս ֆուտբոլիստների տրանսֆերների համար շահավետ առաջարկների դեպքում, «Ռոման» կվաճառի նրանց։

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մոուրինյոն կազմի փոփոխությունների արդյունքում՝ հույս ունի հաջորդ մրցաշրջանում հավակնել Իտալիայի առաջնության լավագույն քառյակում տեղ գրավելուն։

Իտալիայի ընթացիկ առաջնության 30 խաղից հետո «Ռոման» 51 միավորով 6-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըԱնչելոտին վարակվել է կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները չորրորդ տուրում