Մոուրինյուն կարող է գլխավորել «Ռեալը»

186

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան թիմի ղեկավարությունը հետաքրքրված է գլխավոր մարզչի պաշտոնում կա՛մ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին կա՛մ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին հրավիրելու տարբերակով:

Նշվում է, որ «Բայերը» մտադիր չէ բաց թողնել Խաբի Ալոնսոյին, իսկ Մոուրինյուին նշանակելու տարբերակը ավելի իրատեսական է՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ Ժոզեի լավ հարաբերությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։ Մասնագետի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նախկինում մասնագետը գլխավորել է «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը» և «Պորտուն»։

Նախորդ հոդվածըFourFourTwo-ն կազմել է անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողների ցուցակը
Հաջորդ հոդվածըԱրգենտինայի հավաքականը Մեսսիի հետ պարտվեց Ուրուգվային՝ կրելով առաջին պարտությունը ԱԱ-2026-ի ընտրական փուլում