‘Մոուրինյո․ Լավագույն ֆուտբոլային լրագրողները Իտալիայում են’

671

Լավագույն ֆուտբոլային լրագրողները Իտալիայում են, հայտարարել է, որ 2018թ․ դեկտեմբերի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն։ Պորտուգալացի մասնագետն ակնարկել է, որ հնարավոր է՝ վերադառնա Իտալիայի առաջնություն՝ գովելով իտալական մարզական մեդիան։

«Իտալացի լրագրողները բոլորից շատ գիտեն ֆուտբոլի մասին։ Նրանք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ եւ հասկանալ ֆուտբոլի վերաբերյալ։

Պորտուգալական մամուլը եւս լավն է։ Բայց Բրիտանիայում կա հստակ տարբերություն լրագրողների եւ մեկնաբանների միջեւ։ Այդ պատճառով շատ բան է կախված նրանց նախասիրություններից։

Իսպանական մեդիան պաշտում է ֆուտբոլն ու այն ակումբները, որոնց նրանք են աջակցում։ Նրանք օրվա մեջ 24 ժամ ապրում են ֆուտբոլով, բայց հաճախ այս կամ այն ակումբի ազդեցության տակ են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Ոչ պաշտոնական տվյալներով, ամռանը Մոուրինյոն կգլխավորի Միլանի «Ինտերը», որի գլխավոր մարզիչ է եղել 2008-2010 թվականներին։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստային սպառնում է որակազրկում մինչեւ մրցաշրջանի ավարտը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» չի վաճառի Քարիմ Բենզեմային’