‘Մոուրինյո. Մխիթարյանն այստեղ է, որ օգնի ինձ ‘

1937

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է հանդիպման մասին:

«Ժամանակին «Ռեալ»-ի, «Ինտեր»-ի և «Չելսի»-ի հետ եղել եմ Ռուսաստանում: Իսկ հիմա արդեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ եմ: Սա նորմալ երևույթ է իմ կարիերայում: Իրականում ես շատ ուրախ եմ վերադառնալու համար, քանի որ սա շատ լավ քաղաք է ու ամեն տարի ծաղկում է: Ներկայիս ԲԿՄԱ-ի կազմը ամենաուժեղն է, որի դեմ ես խաղացել եմ:

Այն, որ Մխիթարյանը իմ հետ միասին մասնակցում է մամուլի ասուլիսին դա չի նշանակում, որ նա վաղը մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս գալու: Նա այստեղ է, քանի որ ես ցանկանում եմ ամեն ինչ ավելի հեշտ դարձնել ռուսալեզու գործընկերների համար: Նա լավ խաղ է ցուցադրում և հիանալի մրցաշրջան է անցկացրել: Չեմպիոնների լիգան դա նոր մակարդակ է: Արտագնա խաղերը այդքան էլ հեշտ չեն: Այս պատճառով դեռ կտեսնենք, թե ինչի ենք ունակ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Чемпионат-ը:

Նախորդ հոդվածը‘Երեկ. Օր էր, մթնեց, անց կացավ’
Հաջորդ հոդվածը‘Բեռնատարը շրջվել է Հերացի փողոցի թունելում. կա զոհ’