‘Մոսկվայի դատարանն այսօր կքննի Հրաչյա Հարությունյանի վերաքննիչ բողոքը. Ազատություն’

1049

Այսօր Մոսկվայի Վերաքննիչ դատարանում նշանակված է Հրաչյա Հարությունյանի բողոքի քննությունը: Փոխանցում է «Ազատություն»-ը:

Այս տարվա օգոստոսին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղավոր ճանաչելով տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։

Հարությունյանը մեղադրվում է 2013 թվականի հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։ Նրա վարած բեռնատարի արգելակները սարքին չեն եղել:

Ամբողջական նյութը՝ այստեղ:

    

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան «Սիթի»-«Բավարիա» խաղի մասին’
Հաջորդ հոդվածը‘Դոլարի վերելքը. Փոխարժեք’