‘Մոսկվայում սպանված ընտանիքի անդամները Բոտկինյան հիվանդանոցի աշխատակիցներ են եղել’

1309

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին, Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է չորս մարդու դիակ՝ դանակահարության հետքերով: Ինչպես Интерфакс-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, սպանվածներից երկուսն աշխատել են Բոտկինյան հիվանդանոցում. 52-ամյա կինը եղել է հաշվապահ, իսկ նրա 28-ամյա որդին՝ բուժեղբայր: Նրանցից բացի՝ բնակարանում հայտանբերվել են նաև կնոջ ամուսնու և 76-ամյա թոշակառուի դիակներ՝ դանակահարության հետքերով:

Ավելի վաղ ТАСС-ի աղբյուրը հաղորդել էր, որ մարդասպանները փորձել են թաքցնել հանցագործության հետքերը. նրանք բացել են գազի փականները՝ հույս ունենալով, որ պայթյուն տեղի կունենա, և հրդեհ կբռնկվի:

Հետաքննության վարկածի համաձայն՝ քանի որ ընտանիքը բավական բարեկեցիկ էր, հանցագործությունը կարող է կատարած լինել ընտանիքի ծանոթներից մեկը՝ կողոպուտի նպատակով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը և Օլանդը չնախատեսված հանդիպում կունենան’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուոթսոնը աճուրդում վաճառել է իր Նոբելյան մեդալը’