‘
Աշխարհի առաջնության խմբային փուլը 11-մետրանոցների քանակով արդեն գերազանցել է նախկին առաջնության խմբային փուլի ընթացքում նշանակված 11 մետրանոցների քանակը՝ 11-ը 10-ի դիմաց։
Ընթացիկ առաջնության հերթական 11 մետրանոցը նշանակվել է Դանիա-Ավստրալիա խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով։ Հիշեցնենք, որ այդ մրցավեճում մրցավարը 11 մետրանոցի նշակետը ցույց տվեց VAR համակարգից օգտվելուց հետո։
‘