‘Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան նույնպես ցանկանում է Հայաստանի հետ սահմանի բացում’

1322

Թուրքիան նույնպես ցանկանում է Հայաստանի հետ սահմանի բացում: Ըստ «Էրմենիհաբերի»` այդ մասին հայտարարել  է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Բրյուսելի ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի պապի վերջին հայտարարությունը:

«Դա Հռոմի պապի ցանկությունն է ընդամենը: Մենք էլ ենք ուզում, որ սահմանը բացվի: Բայց հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում: Մյուս կողմը ձայն չի հանում: Մեր մեկնած ձեռքն անպատասխան է մնում», — հայտարարել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օրերս Թուրքիա կատարած այցի ժամանակ, մասնավորապես, ասել էր.  «Իմ սրտի ցանկությունն է, որ թուրք-հայկական սահմանը բացվի: Այնքան լավ կլինի, որ այդ սահմանը բացվի: Ես գիտեմ, որ այդ տարածաշրջանում կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք դժվարացնում են սահմանների բացումը, սակայն եկեք աղոթենք հանուն այն բանի, որ այս ժողովուրդների միջև հաշտեցում լինի»:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը վավերացվեց (տեսանյութ)’