Մ-17 ԱԱ․ Գասպար Տերտերյանը` ոսկե մեդալակիր

383

Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։

Եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կեւին Լո Գրասոյի նկատմամբ։

Գասպար Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով ամերիկացի Ռոբերտ Ֆուգիտին։

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտության էր մատնել ղազախ Յուսուֆ Աշպարովին (2:1), քառորդ եզրափակիչում` թուրք Յուսուֆ Քլջանին (8:0)։ Կիսաեզրափակիչում Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Աբոլֆազի Հոսեյն Միրշեքարին։

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել Ֆրենկի Դե Յոնգին
Հաջորդ հոդվածըԳոռ Այվազյանը՝ Աշխարհի չեմպիոն. Ըմբշամարտի Մ17 ԱԱ