Աշխարհի 8-րդ ռակետ Յանիկ Սիներն առաջին անգամ հաղթել է «Մասթերս» շարքի մրցաշարում։
Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում 21-ամյա իտալացի թենիսիստը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։
Այս հաղթանակի շնորհիվ Յան Սիները Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում բարձրացել է 6-րդ տեղ։