‘ Յարոսլավ Ռակիցկի. «Պատրաստ եմ բոլոր ուժերս տալ «Շախտյորին», սակայն չեմ պատրաստվում հանդես գալ բանդերական հավաքականում»’

1150

Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկին հրաժարվել է հանդես գալ ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 26 խաղ: 25-ամյա ֆուտբոլիստն իր որոշումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով:

«Իմ հայրենիքը Դոնբասն է: Ոչ ոք չի վիճի, որ դա բացառիկ վայր է: Պատրաստ եմ բոլոր ուժերս տալ «Շախտյորին», սակայն չեմ պատրաստվում հանդես գալ բանդերական հավաքականում: Համբերությանս բաժակը լցվեց Լվովում կայացած մեր նախորդ խաղից հետո: Այդ օրն ինչեր ասես, որ չլսեցինք տրիբունաներից: Էլ չեմ խոսում լվովցի ֆանատների պաստառների մասին»,- Ռակիցկու խոսքը մեջբերում է Inf o-center.ua-ն:

Յարոսլավ Ռակիցկին 2009-ից է հանդես գալիս Ուկրաինայի հավաքականում, որի կազմում խփել է 4 գոլ:

Նախորդ հոդվածը‘Մարսելո. «Պետք է համեստ լինենք և հանգստություն պահպանենք» ‘
Հաջորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. «Մենք պրոֆեսիոնալներ ենք և գիտենք, որ չի կարելի հանգստանալ» ‘