‘Յոահիմ Լյովը Իսպանիա-Գերմանիա ընկերական հանդիպման մասին ‘

928

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է բունդեսթիմի կազմին և ընդգծել է, որ Աշխարհի առաջնությանն ավելի երկար մասնակցած հավաքականներն այժմ հոգնել են:

«Եթե համեմատեմ Գերմանիայի հավաքականի այսօրվա կազմն այն կազմի հետ, որը մասնակցեց Աշխարհի առաջնության եզրափակչին, ապա պետք է նշեմ` եզրափակչին մասնակցած միայն 3 ֆուտբոլիստ կլինի Իսպանիայի հետ խաղի մեկնարկային կազմում` Թոմաս Մյուլլերը, Թոնի Կրոսը և Մարիո Գյոտցեն: Ռոյսը և Հյումելսն առողջական խնդիրներ ունեն:

Եթե նայեք Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղերին, ապա կտեսնեք` առաջատար են Լեհաստանի, Իսլանդիայի, Չեխիայի նման հավաքականները, իսկ Աշխարհի առաջնությանն ավելի երկար մասնակցած թիմերին չի բավարարում ուժը: Սա արդարացում չէ, այլ փաստ»,-Լյովի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը:

Հավելենք` Իսպանիա-Գերմանիա ընկերական հանդիպումը կայանալու է նոյեմբերի 18-ին, Վիգոյում:

 

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Ես չեմ սպառնում, իմ խոսքերն արտացոլում են փաստերը, որոնք բոլորս գիտենք»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է հայ օդաչուների դիերը փոխանակել դիվերսանտների հետ’