‘Յոհանես Հան. ԵՄ-ը Հայաստանի հետ համագործակցության հետագա հեռանկարներն է քննարկում’

1206

Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկում է համագործակցության հետագա զարգացման հեռանկարները` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առնչությամբ Հայաստանի ստանձնած այլ պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհանես Հանը` Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիակազմ նիստում:

«Մենք պատրաստ ենք շարունակել մարդու իրավունքների ամրապնդմանը, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդկանց ազատ տեղաշարժին նպատակաուղղված համատեղ աշխատանքը: Հուսով ենք, որ վերջերս ավարտված նախնական բանակցությունները կտան իրենց արդյունքը, և ապագայում մենք կունենանք Հայաստան-ԵՄ համընդգրկուն և ընդլայնված համագործակցություն», —  ասել է Հանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Հանի ասելով, Բաքուն նույնպես կարևոր գործընկեր է Բրյուսելի համար: «Պետք է հաշվի առնվեն շահերն ու արժեքները` երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին: Մենք տեսնում ենք նախադրյալներ մեր երկկողմ  հարաբերությունների աշխուժացման համար: Մենք  կարծում ենք, որ երկկողմ համաձայնագիրը, շոշափելով մեր հարաբերությունների բոլոր ասպեկտները, կլինի փոխշահավետ: Եվ Հարավային Կովկասի գազամուղը կնպաստի Ադրբեջանի անվտանգության և բարօրության ամրապնդմանը», — հայտարարել է եվրահանձնակատարը:

 

 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Բորուսիա»-ում լավագույնը երկրպագուներն են’
Հաջորդ հոդվածը‘2015-ին «Ռեալն» ու «Յունայթեդը» մեծ գնումներ կկատարեն’