‘
Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունները բարելավվել են, այսօր Երեւանում ասել է Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո տրվախ ասուլիսում նա բշել է, որ մոտ ժամանակներս սպասվում է համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը՝ նդգծելով, որ իր բնույթով դա տարածաշրջանում առաջինն է։
«Համաձայնագիրը կոչված է ցույց տալու, որ Հայաստանն ի վիճակի է, լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ զարգացնելով համապարփակ համագործակցությունը ԵՄ–ի հետ եւ օրինակ ծառայել ուրիշներին»,– նշել է Հանը։
հանձնակատարը նշել է, որ առեւտուրը, սպասարկումը, ձեռնարկությունների ստեղծումը, պետգնումներն ու մշակութային սեփականությունը համագործակցության ոլորտներն են։ Եվրամիությունը նաեւ սահմանում է ներդրումների շրջանակը՝ կրթություն եւ նորարարություններ։
Հանի խոսքով՝ Բրյուսելում նոյեմբերի 24–ին կայանալիք գագաթնաժողովը վկայում է այն մասին, թե ինչ կարեւորություն են տալիս կազմակերպության անդամները դրա անցկացմանը։
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԵՄ_ՀՀ պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱրլԳ գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:
‘