‘Յոհաննես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, հետաձգվի’

3660

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, հայտարարել է, որ, հնարավոր է, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի:

Պատասխանելով Հայաստանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցերին, հանձնակատար Հանն ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։  Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ։

Յոհանես Հանը չի մատնանշել, թե ինչ խնդիրների արդյունքում կարող է հետաձգվել համաձայնագրի ստորագրումը, ապա կրկին ընդգծել է, որ այն միարժեքորեն կստորագրվի:

Հանձնակատար Հանը նաև նշել է, որ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների համար Հայաստանին տրվող բյուջետային աջակցության պայմանները լինելու են խիստ և թերացումներն աչքաթող չեն արվելու։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Նախորդ հոդվածը‘Կրեմլը կասկածում է ԻՊ-ի կողմում կռվող ռուսաստանցիների մասին զեկույցի հավաստիությանը’
Հաջորդ հոդվածը‘Զախարովան ափսոսում է, որ ԼՂ հակամարտության գոտում դրությունը բարդ է ‘