«Յուվենտուսն» ու «Ինտերը» կխաղան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում

299

Միլանի «Ինտերը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Կիսաեզրափակչի երկրորդ զույգը կկազմեն «Կրեմոնեզեն» և «Ֆիորենտինան»:

Առաջին խաղերը կկայանան ապրիլի 4-ին և 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 25-26-ին: Մրցաշարի եզրափակիչը նախատեսված է մայիսի 24-ին:

Հիշեցնենք՝ «Ինտերը» քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթել է «Ատալանտային», իսկ «Յուվենտուսը» նույն հաշվով առավելության է հասել «Լացիոյի» նկատմամբ, «Կրեմոնեզեն» 2-1 հաշվով հաղթել է «Ռոմային», իսկ «Ֆիորենտինան» 2-1 հաշվով առավելության է հասել «Տորինոյի» նկատմամբ:

Նախորդ հոդվածըԱնգլիական Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի երկնքում հետախուզական օդապարիկ է նկատվել