‘Յուրգեն Կլոպ. «Ես այն մարդը չեմ, ով հրաժարական կտա»’

798

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ չի կարող երկրպագուներին մշտական հաջողություններով ուրախացնել: Եթե նրանք թիմին սիրում են միայն դրա համար, ապա պետք է սկսեն այլ ակումբի երկրպագել:

«Նա, ով ձգտում է միայն հաջողությունների, ունի բացառապես մեկ տարբերակ` դառնալ «Բավարիայի» երկրպագու: Այդ դեպքում նա երջանիկ կլինի: Ես լիովին հասկանում եմ մեր հասցեին հնչող քննադատությունը: Հասկանում եմ նաև մեզ ուղղված սուլոցները: Բայց նա, ով սուլում է, պետք է հարց տա` որքանո՞վ է դա օգնում թիմին: Այս պահվածքը չի օգնում:

Ես այն մարդը չեմ, ով հրաժարական կտա: Ես անում եմ ամեն ինչ կամ ոչինչ: Ես պայքարող եմ և 2012 թվականի հետ համեմատած, ավելի որակյալ մասնագետ եմ դարձել, թեպետ դա հիմա չի երևում մրցաշարային աղյուսակում»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Գերմանիայի ընթացիկ առաջնության 13-րդ տուրից հետո «Բորուսիան» ունի ընդամենը 11 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի գլխավորությամբ դորտմունդցիները Գերմանիայի չեմպիոն են դարել 2011 և 2012 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Ինչպես եւ սպասվում էր. «Լիդիան»-ը ստացել է Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման թույլտվությունը’
Հաջորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյան. Ի՞նչ լիազորություններ է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին’