‘Յուրգեն Կլոպ. «Ես Վատցկեին և Ցորկին շնորհակալ եմ այն բանի համար, որ իրենք ինձ դատարկ հարցեր չեն տալիս, չեն նայում կասկածելի հայացքով, երբ ես այս կամ այն որոշումն եմ ընդունում »’

928

Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպы շնորհակալությունն է հայտնել թիմի ղեկավարությանը աջակցության և վստահության համար։

«Ես Վատցկեին  և Ցորկին շնորհակալ եմ այն բանի համար, որ իրենք ինձ դատարկ հարցեր չեն տալիս,  չեն նայում կասկածելի հայացքով, երբ ես այս կամ այն որոշումն եմ ընդունում։ Մենք աշխատում ենք, պայքարում ենք եւ ներդնում ենք մեր ողջ ուժերը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վատցկեն հայտարարել էր, որ Կլոպը կլքի «Բորուսիան» այն ժամանակ, երբ ինքը դա ցանկանա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ նախօրեին կայացած «Բորուսիա» Դ.-«Բորուսիա» Մ. հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների նվազագույն հաղթանակով (1:0): 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում հայտնաբերվել է հնագույն մարդկանց բնակավայր’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը նշանակումներ է կատարել’