‘Յուրգեն Կլոպ. «Մենք պետք է այս հանդիպումն օգտագործենք, որպեսզի որոշակի կայանություն ձեռք բերենք Բունդեսլիգայի խաղերից առաջ»’

861

Դորմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Արսենալի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել: Նա մասնավորապես ասել է.

«Մենք ցանկանում ենք խմբից դուրս գալ առաջին հորիզոնականով: Մենք ուզում ենք առաջին տեղը զբաղեցնել խմբում: Վաղվա խաղը ոչ մի կապ չունի Բունդեսլիգայի հետ, մենք չենք այս խաղով ազդել Բունդեսլիգայում ստեղծված իրավիճակի վրա, այնպես որ ինձ համար սա ինչ-որ տեղ հանգստյան օրվա է նման: Բայց մենք պետք է այս հանդիպումն օգտագործենք, որպեսզի որոշակի կայանություն ձեռք բերենք Բունդեսլիգայի խաղերից առաջ»,- լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է Կլոպը:

Նախորդ հոդվածը‘Orange Կինո ծառայությունն արդեն գործում է նաև Սինեմա Սթարում’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՀՔԾ-ի՝ լրագրողին հարվածելը հանցագործություն չէ’