‘Յուրգեն Կլոպ. «Սա դեռ միայն մեկ հաղթանակ է, որը դեռ ոչինչ չի նշանակում» ‘

867

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Հոֆենհայմի» նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակին:

«Շատ լարված հանդիպում ստացվեց: Այս հաղթանակից հետո հանգստությունում եմ զգում, բայց դեռ վաղ է ուրախանալու համար: Մենք այսօր արեցինք առավելագույնը՝ ավելացրինք մեր վաստակած քիչ միավորները։ Բայց սա դեռ միայն մեկ հաղթանակ է, որը դեռ ոչինչ չի նշանակում։ Մի դրվագում, կարող եմ ասել, մեր բախտը բերեց, երբ Սուբոտիչի հետ պայքարում մրցակիցը վայր ըկավ մեր տուգանային հրապարակում, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հնարավոր է, որ այդ դրվագում մրցավարը կանոների խախտում արձանագրեր։ Չնայած պետք չէ մոռանալ նաև, որ մենք երկու գոլ խփեցինք, որոնք չգրանցվեցին»,-ասել է Կլոպը հանդիպումից հետո լրատվամիջոցներին։

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նախագահը հրաժարվել է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանրագրի տակ’