Յուրովան սխալ է համարում Պուտինին պատժացուցակում չընդգրկելը

756

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան սխալ է համարում Եվրամիության նոր հակառուսաստանյան պատժացուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չընդգրկելը։ Նրա խոսքը մեջբերել է Hospodarske Noviny թերթը։

«Վլադիմիր Պուտինը առաջինը պետք է լիներ այդ ցուցակում»,- պնդում է Յուրովան։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահին այդ ցուցակում չընդգրկելը սխալ էր։

Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը վերջնականապես հաստատվում է այսօր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանն իր դիվանագետներին տարհանում է Ուկրաինայից
Հաջորդ հոդվածըԿուլեբա․ Ուկրաինան երբեք չի ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը