Նադալը հայտնել է, որ չի մասնակցի «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչին

292

Ռաֆայել Նադալը չի մասնակցի «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում ավստրալացի Նիկ Կիրյոսի դեմ մրցախաղին: Վնասվածքի պատճառով մրցաշարից դուրս գալու մասին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը հայտնել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ: 

Բուժզննման արդյունքում պարզվել է, որ իսպանացի թենիսիստի որովայնի մկաններից մեկը պատռված է:

Այսպիսով՝ Կիրյոսն իր կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: 

Նախորդ հոդվածըՄենի Պակյաոն կմենամարտի հարավկորեացի բլոգերի հետ
Հաջորդ հոդվածըՄահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ