‘«Նաիրիտի» աշխատակիցները կառավարության շենքից շարժվում են դեպի նախագահական’

1427

«Նաիրիտ» գործարանի բանվորները հավաքվել էին Հանրապետության հրապարակում: «Նաիրիտի» աշխատողների մի խումբ էլ առավոտյան դուրս է եկել գորածարանից եւ շարժվում է դեպի հրապարակ: Աշխատողներին է միացել նաեւ գործարանի Արհմիությունը:

Բանվորները պահանջում են վճարել իրենց աշխատավարձի պարտքերը եւ աշխատեցնել գործարանը: «Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ չեն ստացել 11-12 ամիս:

11:05

Արհմիության կոմիտեի անդամները մոտ 30 րոպե է, կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում են: Դրսում հավաքվածները սպասում են, թե կառավարությունում ինչ պատասխան կտան:

11:45

Կառավարության շենքից դուրս եկան «Նաիրիտի» ցեխերի պետերը, որոնք շենք էին մտել Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ: Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ հանդիպել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի և էնեգետիկային փոխնախարարի հետ: Նաիրիտցիներին խոստացել են այս շաբաթվա ընթացքում վճարել 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչև մայիսի վերջ՝ ևս 1 ամսվա աշխատավարձ:

Հրաչ Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ «Նաիրիտի» գործարկման և վաճառքի վերաբերյալ բանակցություններն ընթանում են «Ռոսնեֆտ» ընկերության հետ, և ապագայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր կունենա «Նաիրիտը»:

Նաիրիտցիները անհամաձայնության կոչերով ընդունեցին Հրաչ Թադևոսյանի հայտարարությունները և այժմ պատրաստվում են նախագահի նստավայր գնալ: Նրանց չի բավարարել 1 կամ 2 ամսվա աշխատավարձը տալու խոստումը. նրանք պահանջում են, որ իրենց վճարեն բոլորի ամիսների աշխատավարձերը և «Նաիրիտի» աշխատելու կամ չաշխատելու մասին հստակ տեղեկություններ տրամադրեն:

«Մի տեսակ էսօր շատ ագրեիվ եք: Նաիրիտցիները էդքան ագրեսիվ չեն լիում»,- արձագանքեց Հրաչ Թադևոսյանը, ով ակնհայտորեն չէր ուզում, որ «Նաիրիտի» աշխատակիցները գնան նախագահի նստավայր:

11:50

Այժմ աշխատակիցների մի մասը գնում է նախագահի նստավայր, մի մասին ցեխերի պետերը և Հրաչ Թադևոսյանը փորձում են բանակցությամբ հետ պահել նախագահի նստավայր գնալու մտադրությունից:

Hetq.am

Նախորդ հոդվածը‘Այսօր պարի միջազգային օրն է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հայաստան կժամանի Իրանի գլխավոր դատախազը’