‘«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ’

1098

Չնայած տեղացող անձրևին՝ այսօր «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի առջև` պահանջելով իրենց աշխատավարձերը:

Ըստ yerkir.am-ի՝ նաիրիտցիները հրաժարվել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկից և պահանջում են հանդիպում Հովիկ Աբրայամյանի հետ:

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ են իջել կառավարության նամակների ընդունման բաժնի պետը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի մոտ: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակը, Մեսսին` հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Financial Times». Վրացական և հայկական արժույթների փլուզում. Ի՞նչ է կատարվում’