‘Նաիրիտցիները նախազգուշական նստացույց կանեն’

896

Այսօր «Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները, ինչպես եւ հայտարարել էին երեքշաբթի՝ նախագահական նստավայրի մոտ անցկացրած բողոքի ակցիայից հետո, հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելու քայլեր ձեռնարկել իրենց աշխատավարձերի պարտքերի մարման ուղղությամբ: Նախորդ ակցիայի ժամանակ ձեւավորված՝ նաիրիտցիների նոր աշխատանքային խումբը որոշում է կայացրել առաջիկա երեքշաբթի՝ մայիսի 12-ի առավոտյան, ցույց անցկացնել Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում՝ Սերժ Սարգսյանին տեսնելու նպատակով: Իսկ հաջորդ հինգշաբթի նաիրիտցիները նախազգուշական նստացույց կհայտարարեն Կառավարության շենքի դիմաց՝ 4 ժամը մեկ իրար փոխարինելով՝ նրանք կմնան այնտեղ հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովն ընդունեց Շրջանառության հարկի փոփոխությունների նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ծածուկ եւ «մաքսանենգ» ճանապարհով է «խոպանչիներին հարկելու մասին» նախագիծը ներառել ԱԺ նիստի օրակարգ’