‘«Նաիրիտ»-ի ամբողջական պարտքը, հնարավոր է, մարվի մինչեւ հուլիսի 15-ը’

1014

«Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու չվճարված աշխատավարձերի պարտքը: Քիչ առաջ նրանց մոտեցավ Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով տեղեկացրեց, որ վճարման հարցով քննարկում է եղել Սերժ Սարգսյանի հետ: Ըստ Զախարյանի՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիներին չվճարված ամբողջ աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 15 մլն դոլար՝ 18-24 ամսվա համար:

 iLur.am-ի հետ զրույցում, «Նաիրիտի» մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ նրանք առայժմ բավարաված չեն Զախարյանի խոստումով եւ երաշխիքներ են պահանջում վարչապետից, քանի որ Զախարյանը նախկինում էլ է նման հայտարարություններ արել եւ խոստումներ տվել: Անուշ Հարությունյանի խոսքով՝ հնարավոր է՝ այսօր հանդիպում կայանա վարչապետի հետ:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ. «Ռուսաստանից ու Քաթարից կարող են խլել աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքը»’