‘Նախագահականից խոստացան վերինկարմիրաղբյուրցիներին պատասխանել ուրբաթ օրը ‘

878

Քիչ առաջ նախագահականից դուրս եկան բողոքի ցույց անցկացնող վերինկարմիրաղբյուրցիների՝ բանակցությունների գնացած պատվիրակության անդամները: Ներսում նրանց առաջարկել են դիմում գրել, և խոստացել են դիմումին պատասխանել ուրբաթ օրը: Հիշեցնենք, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի տասնյակ բնակիչներ բողոքի ցույց էին իրականացնում նախագահականի դիմաց: Հոկտեմբերի վերջին վերինկարմիրաղբյուրցիները լուրջ խնդրի առաջ էին կանգնել: «Եղվարդշին» շինարարական ընկերության կողմից  գյուղի այգիների մոտ կատարած եռակցման աշխատանքների պատճառով 12 հեկտար հողատարածք է այրվել, սակայն, ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ: Ընդհանուր առմամբ, այրվել են 37 ընտանիքի պատկանող 12 հեկտար բերքատու այգիներ, մեկ դաշտային տնակ, մեկ տասնյակ մեղվափեթակ, հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս: Գործը Տավուշի մարզի քննչական բաժնում է:

Ցուցարարներն այսօր հայտարարել էին, որ եթե իրենց հստակ պատասխան չտրվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույցի և հացադուլի:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Անտեսել ինքնորոշման իրավունքը նույնն է` ինչ էվոլյուցիային ընդդիմանալը’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին դեկտեմբերին’