‘Նախարար. Կատալոնիան ԵՄ-ին խնդրում է միջամտել’

2452

Կատալոնիայի իշխանությունները Եվրամիության, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի կառույցներին կոչ են արել միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրավիճակին և Մադրիդին թույլ չտալ ոտնահարել Եվրամիության ժողովրդավարական նորմերը, հայտարարել է Կատալոնիայի կառավարությունում արտաքին գործերի և ինստիտուցիոնալ կապերի նախարար Ռաուլ Ռոմևան:

Լրագրողների առջև ելույթ ունենալով Բրյուսելում՝ նախարարը հայտարարել է, որ Իսպանիայում «խախտվում է ժողովրդավարական կառույցների աշխատանքը»: Նա նշել է, որ իշխանությունները «հետապնդում են քաղաքապետներին, վախեցնում լրագրողներին և իրավապաշտպաններին, մասնավոր անձանց», վտանգված են քաղաքացիական իրավունքները:

 «Եվրահանձնաժողովն այլևս չի կարող ասել, թե դա ներքին գործ է: Նրանք պետք է պաշտպանեն Կատալոնիայի քաղաքացիներին»,- հայտարարել է կատալոնացի նախարարը՝ հավելելով, որ եվրոպական իշխանությունների լռությունը կնշանակի «աջակցություն հալածական գործողություններին»:

Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատել է 2018-ի բյուջեի նախագիծը. Դեֆիցիտն ու պաշտպանական ծախսերն աճում են’
Հաջորդ հոդվածը‘«Սաղ Լևոնն ա մեղավոր»’