‘Նախարար. Կզորակոչվեն վճարովի եւ անվճար սովորող երիտասարդները’

4284

Բանակ են զորակոչվելու 18 տարին լրացած արական սեռի բոլոր  քաղաքացիները, որոնք տարկետման իրավունք չունեն, լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ զորակոչման ենթակա են բուհերում ինչպես վճարովի, այնպես էլ անվճար սովորող երիտասարդները: Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ տարեկան յոթ-ութ հարյուր արական սեռի քաղաքացի ստանում է տարկետման իրավունք:
Նա նաեւ կրկնել է նախկինում արտահայտած առաջարկն այն մասին, որ որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք հայտարարագրեն իրենց ծառայած լինելու կամ չլինելու մասին տեղեկությունը:

Նախորդ հոդվածը‘Յոհաննես Հան. ԵՄ-Հայաստան հարաբերությունները բարելավվել են’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքերին ձանձրացրել է, որ ԵՄ-ն իրենց «քթից բռնած՝ ման է ածում»’