‘Նաղդալյանի հեռախոսի համար կվճարեն ԱԺ աշխատակիցները՝ պարգեւավճարների հաշվին — «Ա1+»’

3454

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսազանգերի՝ միայն մայիսի ընթացքում ծախսված մոտ 2 մլն դրամի վճարումը, ըստ մամուլի հրապարակումների, կիրականացվի ԱԺ աշխատակիցների՝ Ամանորին տրվող պարգեւավճարների կրճատման հաշվին: Ըստ այդմ, աշխատակիցները մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ այդ գումարները գանձվեն ոչ թե իրենցից, այլ պատգամավորների աշխատավարձից, փոխանցում է «Ա1+»-ը:   

Մամուլում թեմայի շուրջ եղած հրապարակումներից հետո ԱԺ մամուլի ծառայությունը նախ հայտարարեց, թե իբր պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով՝ ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ավելի ուշ «Վիվասել»-ը պարզաբանեց, որ որեւէ տեխնիկական խմնդիր չի եղել, եւ ԱԺ-ը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ: Ըստ դրա,  Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցել իրեն: Այսուհետ Նաղդալյանը ծախսերը վճարելու է անձամբ՝ սեփական միջոցների հաշվին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում եռյակին անվանակոչել են Ալիեւի կնոջ եւ դուստրերի պատվին’
Հաջորդ հոդվածը‘Լոռեցիները պարբերաբար բողոքում են Վանաձորի հիվանդանոցի վատ աշխատանքից’