«Նապոլի» — «Ինտեր»՝ 0-3 (տեսանյութ), «Ռոմայի» կամային հաղթանակը

182
NAPLES, ITALY - DECEMBER 03: Henrikh Mkhitaryan of FC Internazionale battles for possession with Khvicha Kvaratskhelia of SSC Napoli during the Serie A TIM match between SSC Napoli and FC Internazionale at Stadio Diego Armando Maradona on December 03, 2023 in Naples, Italy. (Photo by Francesco Pecoraro/Getty Images)

Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 14-րդ տուրում հյուրընկալվեց երկրի չեմպիոն «Նապոլիին» և հաղթանակի հասավ 3-0 հաշվով:

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր և խաղաց 77 րոպե: Կիսապաշտպանը 58-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար զգուշացվեց դեղին քարտով:

«Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

63-րդ րոպեից տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, ինչից հետո հռոմեական ակումբը երկու գոլ խփեց և հաղթական արդյունքի հասավ:

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 35-ի և վերադարձրեց առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է, «Ռոման»՝ նույնքան միավորով չորրորդը:

Ա Սերիա, 14-րդ տուր

«Նապոլի» — «Ինտեր»՝ 0-3 (տեսանյութ)

Հաքան Չալհանօղլու, 44, Նիկոլո Բարելա, 62, Մարկուս Թյուրամ, 85

«Սասուոլո» — «Ռոմա»՝ 1-2 (տեսանյութ)

Մատեուս Էնրիկե, 25 — Պաուլո Դիբալա 76 (11մ), Ռասմուս Քրիստենսեն, 82

Հեռացում՝ Դանիել Բոլոկա («Սասուոլո»), 63

Նախորդ հոդվածըSinquefield Cup․ Կարուանան նվաճեց տիտղոսը, Արոնյանը 5-րդն է
Հաջորդ հոդվածըՖելիքսի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Աթլետիկոյի» դեմ խաղում(տեսանյութ)